ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է կրթական ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է կրթական ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար
18.11.2014 | 20:38

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել են «Միասին հանուն փոփոխության» նոր ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

Ծրագրի շրջանակներում ուսուցանվում են համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ13-24 տարեկան շուրջ 120 երեխաների և երիտասարդների: Տվյալ դասընթացներին զուգահեռ իրականացվում են նաև քաղաքացիական կրթության թեմայով սեմինարներ, որոնց շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ մարդու իրավունքների, ընտրությունների, ժողովրդավարության և այլ հարցերի շուրջ: Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է երկշաբաթյա 12-ժամյա ծրագրից, որոնք իրականացվում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

«Միասին հանուն փոփոխության» ծրագիրը կտևի մինչև 2015թ. մարտը: Աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Արմինե» մշակութային-կրթական կազմակերպությունը:

Տեղեկացնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ:

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ