Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ինչու է «նյարդում» Քոչարյանը

Ինչու է «նյարդում» Քոչարյանը
17.01.2014 | 00:36

Տարին անչափ բուռն մեկնարկեց։ Բոլորը, մոռացած կոկորդիլոսին, արագ տեղավորվեցին ներքաղաքական «պլանշետի» առաջ` դիտելու բավականին «էկզոտիկ սերիալների» շարքը, որը հրամցրեց երկրորդ նախագահը` իրեն հատուկ «անբռնազբոս» ձևով: Չվերջացող հարցազրույցների հայտ-պահանջարկով: Փորձելով հոգեբանական ֆուրոր անել քաղաքական դաշտում` այն իր պատկերին ու նմանությանը վերադարձնելու համար:
Քաղաքագիտորեն ձևակերպած` երկրորդ նախագահի մարշալ-պլանն ունի երեք բաղադրիչ` մաքսիմում, մինիմում, միջանկյալ, որոնք էլ իրենց հերթին ժամանակագրական առումով հերթափոխում էին միմյանց:
ա) Մինչ հունվար մաքսիմում ծրագիրն էր` խորհրդարանական «շտուրմով» վերցնել վարչապետի աթոռը, որից հետո նախագահի «գահավորակը» վերցնելն իր համար տեխնիկական խնդիր է լոկ: Մոտիվացիան էլ կար: Յոթ տոկոս աճը, որի չապահովման դեպքում Սերժ Սարգսյանը պետք է դիմեր Տիգրան Սարգսյանին` ասելով. «Տիգրան ջան, սիրուն չի, կարո՞ղ է տուն գնաս»: Չանդրադառնանք խնդրին, որ «յոթ տոկոսն» էլ այն գայթաքարն էր, որը դրել էր Սերժ Սարգսյանը Քոչարյանի և յուր սատելիտների` ԲՀԿ-Ծառուկյանի, ՀՀԿ-Հովիկ Աբրահամյանի ճամփեքին` բոլորին համատեղ ռեսուրսաթափ անելու, շեղելու համար, ինչն էլ վերջիններս արեցին` վրիպելով բուն նպատակից: Նրանք ոչ մի ջանք չխնայեցին` Սերժ Սարգսյանին թասիբի գցելու, Տիգրան Սարգսյանին հանել տալու համար, իսկ Սերժ Սարգսյանը, ով երբեք չի մատնում իր տասներորդ քայլը, ասաց` ո՛չ, թանկագիններս, երբեք։
բ) Ամեն կերպ վերադարձի խնդիր դրած Քոչարյանն անցավ պլան «բ»-ին` երկրորդ և ամենաիրական մաքսիմում ծրագրին, որի համար չի խնայվելու բառացիորեն ոչինչ, որովհետև կա ավելի մեծ խնդիր` կա՛մ հիմա, կա՛մ երբեք։ Այլապես Քոչարյանը մեկընդմիշտ կվերածվի լուսանցքային երիտթոշակառուի:
Քոչարյանին այլևս և անքան էլ չի ցավեցնում վարչապետի աթոռի «գրավումը». նա այլևս կռիվ չունի Տիգրան Սարգսյանի հետ: Հիմա նա ունի մեկ խնդիր` անել ամեն ինչ, որ Սերժ Սարգսյանը չգնա խորհրդարանական կառավարման: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ասել է, որ չենք գնալու, սակայն քաղաքականության մեջ հավերժ նպատակներ չկան, ու սա Քոչարյանը շատ լավ գիտի, որպես հմուտ «վոյին», որը Վազգենի գլխի վրայով, տասը տարվա քաղաքացիություն չունենալով` տապալեց Լևոնին ու դարձավ ՀՀ նախագահ:
Քոչարյանը նաև լավ է հասկանում, թե ինչու է Հայաստանը շտապում մտնել Մաքսային միություն. մի կողմից՝ օրվա իշխանությունը այդ շտապումով կկարողանա սահմանադրական բարեփոխումները ևս արագացնել, որովհետև պետք է նաև հանրաքվե անցկացվի, երկրորդ կողմից՝ ստանալ այդ հարցում Ռուսաստանի բարեհաճությունը:
ՈՒ հիմա Քոչարյանը փորձում է անել ամեն ինչ, որ այդ փաստը` բարեփոխումների միջոցով կառավարման կարգը փոխելու հիպոթետիկ նորմը, կյանքի չկոչվի: Խանգարել այնպես, որ քարը քարին չմնա:
Կհաջողի՞ Քոչարյանը:
Ո՛չ:
Չնայած տեղեկատվական պատերազմին մասնակցում է անձամբ, կուտակայինի, այն է` սոցիալական բունտին` գրեթե նույն «կերպ», և այն էլ` գազի վարձավճարների ցավոտ ֆոնին` բորբոքելով այն, պառլամենտում իր համախոհները նոր գործընթաց են սկսում կառավարության դեմ, ՀՀԿ-ի իր համախոհներին զանազան մեսիջներ է հղում` հետ գալիս նրանց պատժելու և այլնի մասին, միևնույն է, նրա երկրորդ գալուստը դատապարտված է։
Շատ պարզ պատճառով. ա) «Գրիչը» Սերժ Սարգսյանի ձեռքում է, և գրչի մեկ հարվածով բոլորը «կհարվածվեն»: Սա հո՞ լավ պիտի գիտենա Վոյին-երկրորդ նախագահը: Այն ժամանակ իր կողքին էին Սերժն ու Վազգենը, ինքն էլ վարչապետ էր:
Այսօր վարչապետն ինքը չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ