Էլեկտրոնային մանրադիտակի և համակարգչային շերտագրման միջոցով ուսումնասիրելով Եգիպտոսի Ալ Գիզա քաղաքի մերձակայքում հայտնաբերված հնությունները` բրիտանացի գիտնականները պարզել են, որ վզնոցներն ու թևնոցներն ունեն ոչ երկրային ծագում և պատրաստված են տիեզերական մարմինների բեկորներից: Զարդերում պարունակվում են 30 տոկոս նիկել և խոշոր բյուրեղներ, ինչը բնորոշ է երկնաքարերին: Հավանաբար, եգիպտացիները զարդերը պատրաստել են 6000 տարի առաջ երկիր ընկած երկնաքարերից: