Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

«Փոքրիկ Զորավարը»` իսկական պատուհաս

«Փոքրիկ Զորավարը»` իսկական պատուհաս
31.05.2013 | 16:30

Շուտով` հունիսի 1-ից, մայրաքաղաքի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի Հենրի ՔՈՉԱՐՅԱՆԻ հեղինակած «Փոքրիկ Զորավար» կինոկատակերգությունը: Այն նկարահանվել է Հենրիի «Կարմրամորթ առաջնորդը» պատմվածքի հիման վրա: «Ֆիլմը նախատեսված է լայն լսարանի` թե փոքրերի, թե մեծերի համար»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց բանախոսը և պատմեց, թե ինչպես է առաջացել սցենարի գաղափարը. «Միշտ երազել եմ նկարահանել մի ֆիլմ`ցուցաբերելով ժամանակակից մոտեցումներ, ինչը կպատմի մեր օրերի մասին»,-ասաց նա` նշելով, որ ֆիլմի սցենարի գաղափարն առաջացել է նախորդ տարվա օգոստոսին:

Դերասանական կազմի, նրանց ընտրության հետ կապված (ճանաչվածության առումով) ռեժիսորը շեշտադրում նույնպես չի արել. «Չեմ ընտրել այնպիսի դերասաններ, ովքեր հետագայում ինձ կօգնեն տոմսեր վաճառել: Ընտրված են պրոֆեսիոնալ, երիտասարդ, նոր դեմքեր: Փորձել եմ ընտրել նրանց, ովքեր կկարողանան բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորել»,-ասաց Հ. Քոչարյանը և հավելեց, որ ֆիլմում չարաճճի դերակատարման համար, հատուկ ֆիլմի համար, Մոսկվայից հրավիրվել է 7-ամյա Արամ Այվազյանը:

Նշենք` ֆիլմը նկարահանվել է Գառնիում և պատմում է երկու ավազակների մասին, ովքեր որոշում են փախցնել հայ օլիգարխի որդուն և փրկագին պահանջել: Բայց դեպքերն այլ ընթացք են ստանում և առևանգված փոքրիկը դառնում է իսկական պատուհաս նրանց գլխին:
Հ. Քոչարյանի փոխանցմամբ, ֆիլմը կյանքի են կոչել սեփական ուժերով. «Եթե կա հավատ քո աշխատանքի և ուժերի նկատմամբ և իհարկե իսկական թիմ, ապա ամեն ինչ կստացվի»,-ասաց նա` նշելով, որ ինքն ընտրել է այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ