Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

«Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»

«Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»
08.04.2013 | 17:32

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆՆ, այսօր խոսելով «Արմավիա» ավիաընկերության առջև ծառացած խնդիրների մասին, հայտարարեց, որ այդ հարցում, իր մեղքի բաժինն ունի պետությունը:

«Առաջին հերթին պետությունը մեղավոր է այնքանով, որ ռազմավարական նշանակության օբյեկտներն ամբողջությամբ վաճառվում են մասնավորին: Հայաստանը ժամանակին սխալ թույլ տվեց՝ վաճառելով ազգային ավիաուղիները մասնավորին: Աշխարհում սա համարյա քիչ հանդիպող պրակտիկա է: Օրինակ՝ «Աէրոֆլոտի» բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ռուսաստանին , «Չեխական» ավիաուղիների 50 տոկոսը` Լեհաստանին:
Տուժողը ոչ պետությունն է, ոչ էլ «Արմավիան», այլ ժողովուրդը: Խոսքը գնում է մոտ 3000 մարդկանց մասին: Պետք է ստեղծվի մի հանձնաժողով, որը ելքեր կփնտրի: Եթե սեփականատերը չլիներ Միկա Բաղդասարովը, ապա «Արմավիան» վաղուց էր փակվել»,-մանրամասնեց բանախոսը:
Անդրադառնալով ավիաոլորտում առկա խնդիրներին, Ի.Մուրադյանը նշեց, որ ոլորտի փոխհարաբերությունները բավարար չեն որոշվում օրենսդրությամբ: Ըստ նրա, Հայաստանը տարածաշրջանում թերևս միակ երկիրն է, որը չունի օդային օրենսգիրք. «Եթե չլինեին հարկային ու հողային օրենքները, ապա ցանկացած ոլորտում նույն իրավիճակն էր տիրելու: «Արմավիան» դեռևս մեկ տարի առաջ էր ասել, որ դժգոհ է «Զվարթնոցի» սակագնային փաթեթից և այդ ընթացքում ՀՀ կառավարությանն առաջարկեց միջամտել: Սակայն տեղի ունեցած բանակցությունները բավարար հիմք չհանդիսացան, որպեսզի ընկերության առջև ծառացած խնդիրները լուծում ստանան»,-ասաց նա:
Թեև ընկերությունը պարբերաբար բարձրաձայնել է, որ սակագները վերանայման կարիք ունեն, բայց մինչ օրս խնդիրներն անլուծելի են: Իզաբելլա Մուրադյանի փոխանցմամբ, ՀՀ կառավարությունը պետք է շրջահայաց գտնվեր ու բաժնետոմսերը չվաճառեր մեկ այլ` մասնավոր ընկերության, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Շրջանառվող լուրերը, թե ընկերությունը դադարեցնելու է չվերթերը, քանի որ սնանկ է ճանաչվել, Ի. Մուրադյանը հերքեց, ասելով` եթե պաշտոնապես չի հայտարարվել այդ մասին, ապա չենք կարող խոսել արհեստական սնանկության մասին:
Նա հերքեց նաև այն խոսակցությունները, թե ընկերությունը պատրաստվում է վերավաճառվել ինչ-որ «Կռունկ» ընկերության: «Այդպիսի ընկերություն գոյություն չունի: Հիմա շատ տարբեր վարկածներ կքննարկվեն: Այլևս ժամանակ չկա:Պետությունը այսօր պետք է որոշի՝ ուզում ենք ազգային ավիափոխադրող, թե ոչ: Պետք է հարցի փրկագինը որոշվի կամ «Արմավիան» վերականգնելու, կամ նոր ազգային ավիափոխադրող ունենալու»,– հստակեցրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ