2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8 տոկոս գնաճ:
2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6 տոկոս և 1.1 տոկոս գնաճ:
2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.5 տոկոս և 6.0 տոկոսով: Մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.9 տոկոսով:
Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 540 դրամով, «Պրեմիում» տեսակինը՝ 510 դրամով, «Ռեգուլյարը»՝ 490 դրամով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ