Ֆոլկլենդյան կղզիներում մարտի 10-11-ին կանցկացվի հանրաքվե` որոշելու համար ում են պատկանում կղզիները` Մեծ Բրիտանիային, թե՞ Արգենտինային, որ կղզիներն անվանում է Մալվինյան և համարում իր տարածքը: Հանրաքվեն բրիտանական իշխանությունների մտահղացումն է` վիճելի տարածքներում սեփական վերահսկողությունը միջազգային հանրության համար հաստատելու նպատակով: Քաղաքագետները համոզված չեն, որ հանրաքվեն կծառայի բուն նպատակին և կասկած են հայտնում, որ հերթական անգան կարող են սրվել բրիտանա-արգենտինյան հարաբերությունները: Իրավիճակը բարդացնում է կղզիների մերձակայքում հայտնաբերված նավթի ու գազի հարուստ պաշարների մասին տեղեկությունը: