Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՀՀՇ-ս մնա հիշատակող

ՀՀՇ-ս մնա  հիշատակող
26.02.2013 | 00:40

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկը մյուսի հետևից անէության գիրկն է ուղարկում այն ամենը, ինչն ինքն ստեղծել է: Եվ եթե առաջին փուլում դա վերաբերում էր իր երկրորդ «հայտնության» ժամանակ ձևավորած կառույցներին, հարաբերություններին, ապա հիմա, ակնհայտորեն, «էներգետիկ» նոր ռեսուրսների որոնման ճամփին, նա ձեռքը մեկնել է շատ ավելի խորքին, զի իր և այլևս իր կողքին մնացածների էներգիան չի բավում:
Դասական փիլիսոփայությունն այդ ժամանակ ասում է` «ծանեա զքեզ»: Սակայն Աստվածաշունչ թարգմանած հիմնադիր նախագահը ոչ թե ի շրջանս յուր` դեպ իր ներս քայլ է կատարում, այլ նմանվում է նույն աստվածաշնչյան Սողոմոն թագավորին, որը կառուցեց սուրբ տաճարը, սակայն իր կյանքի վերջնամասում կռապաշտության անպատմելի «նոմինացիաներում» հայտնվեց:
Ինչու Տեր-Պետրոսյանն այդքան դաժան վարվեց ՀՀՇ-ի հետ, մեզ թույլ չտանք խորանալ, չնայած հայտնի է, որ նա ներելու հետ խնդիր ունի. և մինչ այսօր էլ, ինչպես տեղեկացնում են նրա անմիջական կողքին գտնվող մարդիկ, չի ներել ոչ Վազգեն Սարգսյանին, ոչ էլ Էդիկ Եգորյանին։
Հիմա մենք չենք ասում, որ նա, ըստ էության, չներեց նաև ՀՀՇ-ին, որը «մեղադրվում» էր 1996-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի համար լավ չաշխատելու, նրան «դավաճանելու» մեջ:
Անդրադառնանք Տեր-Պետրոսյանի մեկ այլ «նոմինացիային»: Սևով սպիտակի վրա նա ասաց` Սերժը չի հաղթել, Րաֆֆին է հաղթել: Չխորանանք, որ երկուսի նկատմամբ էլ նա ունի նույն պացիֆիզմը: Էլ առավել Րաֆֆու մասին բոլորը գիտեն, թե նա ինչ է մտածում: Այդով նա երկուսին էլ էներգետիկ «ուդար» է հասցնում` «ոչնչացնելով» երկուսին էլ հանրության աչքում:
Շարունակությամբ էլ ավելի ահավոր բան է անում, ասելով` Րաֆֆին գործ չի անում: Ի՞նչ նկատի ունի հիմնադիր նախագահը «գործ» ասելով: Րաֆֆին իրենց պես միտինգ է անում, խոսում է, երթեր անում: Ճիշտ, է, իրենց էներգետիկան մի քիչ բարձր էր, Րաֆֆիինը` չէ: ՈՒ չենք էլ ասում, որ նրանց բուն «գործը» եղավ Մյասնիկյանի արձանի մոտ: Րաֆֆին դրան չի գնում: Դրդո՞ւմ են:
Լևոնն ակամա մատնում է այն իրական սցենարները, որոնք պետք է լինեին «գործի» տակ, որի ժամանակ էլ ինքն արդեն կմիանար Րաֆֆիին:
Պլան «ա»-ով Րաֆֆին «գործ» է անում ու ժողովրդին նոր մարտի մեկի քաշում: ՈՒ քանի որ Րաֆֆին «գործ» անող չէ, իրենք պետք է «գործը» հասցնեին լրումին: Պլան «բ»-ն նույնպես հետաքրքիր է. «գործ» անել չկարեցող Րաֆֆին հետ է քաշվում, իսկ ինչ է լինում այդ ժամանակ, արդեն Լևոն Զուրաբյանն ասել է` իրենք միանում են ԲՀԿ-ին, իրենց է միանում «շատ լավ նախագահ» Ռոբերտ Քոչարյանը, դե` դաշնակներն էլ արդեն այնտեղ են, և երկիրը տանում են ավելի մեծ «գործերի»:
ՈՒ դա այն պահին, երբ տարածաշրջանում երբեք այսքան լարված չի եղել վիճակը` կապված Սիրիա, Իրան, Թուրքիա թնջուկի հետ, երբ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսքան սառը չեն եղել, նույնիսկ սառը պատերազմի օրերին:
ՈՒ հիմա, երբ Տեր-Պետրոսյանն առանց որևէ երկմտանքի, առանց բարոյական որևէ խռովմունքի հայտարարում է, որ ՀՀՇ-ն գեղական կլուբ էր, աղանդ, արդյո՞ք երկվություն կապրի, եթե Րաֆֆին իսկապես փորձի իրականացնել վերը նշված սցենարները, որպես «գործ»` վտանգելով երկրի արտաքին և ներքին կայունությունը, որն էլ երկրի համար կարող է շատ թանկ արժենալ, չգիտենք… և կամ` արդեն կարծես թե գիտենք։
Դարասկիզբ է: Նախորդ դարասկզբին կորցրինք ամեն ինչ` կարծես և առաջին հերթին` հենց էս տեսակ մտածողության արդյունքում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ