ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Նոր 1,750 մլն դոլարի ծրագիր

Նոր 1,750 մլն դոլարի ծրագիր
05.02.2013 | 13:09

«Հայաստանի կադաստրի համակարգում հատկապես երեք տարվա ընթացքում իրականացված լուրջ աշխատանքներն ու փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել համակարգի զարգացման, ծառայությունների որակի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի էլ ավելի նվազման վրա»,- այսպես գնահատեց կադաստրի համակարգը Նորվեգիայի Թագավորության քարտեզագրության և կադաստրի գերատեսչության գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի տնօրեն ՀԵԼԳԵ ՕՆՍՐՈՒԴԸ, երբ նրանից ճշտեցինք, թե ինչ մակարդակի վրա է Հայաստանի կադաստրի համակարգը։

Փետրվարի 5-ին «Հրազդան» հյուրանոցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը և Նորվեգիայի Թագավորության քարտեզագրության և կադաստրի գերատեսչության գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի տնօրեն Հելգե Օնսրուդը ստորագրեցին նոր դրամաշնորհային` «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի պայմանագիրը, որով նախատեսվում է 1,750 մլն դոլարի դրամաշնորհի հատկացում 2,5 տարում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել մշտական գործող GPS ռեֆերենց կայանների ցանց և Հայաստանի զգալի տարածքի օդային լուսանկարահանման և օրթոլուսանկարների պատրաստում։
«Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ձեռք բերվել 12 ռեֆերենց կայան, որոնք կձևավորեն Հայաստանի դիրքորոշման համակարգը։ Վերջինս նախատեսվում է կապակցել նաև եվրոպական դիրքորոշման համակարգին։ Կայանների աշխատանքը կվերահսկվի Երևան քաղաքում տեղակայված կենտրոնից։ Կայանները հնարավորություն կընձեռեն բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում։ Ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է սկսել 2013-ի աշնանը։ Այդ փուլում կիրականացվի հանրապետության զգալի տարածքի օդային լուսանկարահանում, բնակավայրերի օրթոլուսանկարների պատրաստում, որոնք կծառայեն առկա քարտեզների ճշգրտման և նոր քարտեզների ստեղծման համար»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Երվանդ Զախարյանը։
Նշենք, որ այս աշխատանքներն իրականացվելու են վերը նշված ծրագրի շրջանակներում և բոլոր ծառայությունների և ապրանքների գնման գործընթացը կազմակերպելու է նորվեգական կողմը` միջազգային մրցույթների միջոցով։ Նախնական պլանի համաձայն կայանները կտեղակայվեն Երևանում, Գյումրիում, Վարդենիսում, Թալինում, Գավառում, Վայքում, Ագարակում, Գորիսում, Իջևանում, Դիլիջանում և ՈՒրցալանջում։ Ի դեպ, մասնագետների համոզմամբ, այս ծրագիրը Հայաստանի համար սպասված և կարևոր է, քանի որ դրա միջոցով կնորացվեն և միջազգային չափորոշիչներին կհամապատասխանեցվեն նովիգացիոն աշխատանքները։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը թվով երկրորդն է` կնքված Նորվեգիայի Թագավորության քարտեզագրության և կադաստրի գերատեսչության գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի հետ։ Առաջին 1,5 մլն դոլար արժողությամբ ծրագիրը կնքվել էր 2009-ին, հատկացված միջոցները ներդրվել են համակարգի զարգացման համար։ Ըստ ամենայնի, նորվեգական կողմը հայկական կողմի իրականացրած աշխատանքներից դժգոհ չէ, հակառակ դեպքումերկրորդ ծրագիրն ուղղակի չէր լինի։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին կնքված պայմանագրով ՀՀ կառավարության ֆինանսավորումը կկազմի 15 %։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ