ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Մինչև տարեվերջ լավ կլինի

Մինչև տարեվերջ լավ կլինի
20.12.2012 | 19:29

Ըստ ամենայնի, տարին հարկային մուտքերի և տնտեսական աճի առումով այնքան էլ բարենպաստ չի եղել պաշտպանության նախարարության համար ութ ամիսների կտրվածքով 6,1 %-ով նվազել են հարկային մուտքերը, 10,1 %-ով` սոցվճարները։ Թեև 2012-ին պաշտպանության նախարարությունում հարկերի, սոցվճարների և տնտեսական աճի ուղղությամբ լուրջ վերընթաց չի եղել, այնուհանդերձ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Նազարյանը կառավարության նիստում հավաստեց, որ մինչև տարեվերջ սոցվճարները կավելանան 1,1 %-ով, հարկերի մասով` 7,4 %, իսկ տնտեսական աճը կավելանա 9,5 %-ով։ Նկատենք, որ բոլոր տեսակի հարկերի ավելացումն առաջին հերթին պայմանավորված է տվյալ երկրի տնտեսական աճով։ Եվ այն, որ այս տարի ոչ միայն պաշտպանության, այլև մյուս ոլորտներում հարկերի զգալի աճ չի արձանագրվել, առաջին հերթին, պետք է պայմանավորել տնտեսական իրավիճակով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ