ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Միջազգային ավիացիան խուճապի մեջ է

Միջազգային ավիացիան խուճապի մեջ է
17.12.2012 | 19:00

Միջազգային ավիափոխադրողները լուրջ ֆինանսական խնդրի առջև են կանգնել և SOS են բացականչում։ Որոշ լուրերի համաձայն, լեհական խոշոր «Լոտ» ավիաընկերության պարտքը կազմում է 800 մլն-ից մինչև 1,5 մլրդ զլոտի կամ 0,2-0,36 մլրդ եվրո։ AEX.RU գործակալությունը, հիմնվելով «Բիզնես ՏԱՍՍ»-ի տեղեկատվության վրա, հայտնում է, որ լեհական ավիաընկերությունը, որպեսզի խուսափի ճգնաժամային աղետից, դիմել է պետությանը` օգնություն խնդրելով 400 մլն զլոտի, որը կազմում է 100 մլն եվրո։ Սակայն հայտնի է դարձել, որ պահանջվող գումարը շատ ավելի մեծ է և հաստատում է վերը նշված գումարի չափը։ Լեհաստանի պետական գույքի նախարարությունը պաշտոնապես հայտնել է. «Ընկերությունը դիմաել է 400 մլն զլոտի օգնության խնդրանքով, սակայն իրականում պահանջվում է 800-1,5 մլրդ զլոտի։ Նախարարության հետ համատեղ ընկերությունը պատրաստվում է վերակառուցման»։ Միևնույն ժամանակ AEX.RU-ն փոխանցում է, որ գերատեսչությունում կարծում են, որ «Եվրոպայով մեկ ավիափոխադրողները հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում, և անհրաժեշտ է ձեռնարկել արագ միջոցներ»։ Այն, որ միջազգային ավիափոխադրողների շուկայում ֆինանսական խնդիրները շատ մեծ են և լուրջ, փաստում են նաև այն, որ վերջերս սնանկացավ ռուսական «Կուբան» ավիաընկերությունը։ Սնանկացման եզրին է նաև ուկրաինական «Աերսվիտ» ընկերությունը։ Այլ կերպ ասած, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը 4 տարի է` ամուր հաստատել է իր դիրքերն աշխարհով մեկ, հարվածել է ավիացիոն ոլորտին։ Ինչպես կզարգանան հետագա գործընթացները, դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերում է լեհական «Լոտ» ընկերությանը, ապա առաջարկված վերակառուցումը ենթադրում է, որ ավիաընկերությունը պետք է իրականացնի մի քանի պայման` առաջադրված պետության կողմից։ Մասնավորապես, 30 %-ով, այսինքն` 600 մլն զլոտով կամ 150 մլն եվրոյով կրճատի իր ծախսերը։ Սա նշանակում է, որ ավիաընկերությունում սպասվում է կադրերի կրճատում։ Բնականաբար, այս խնդիրը սահուն չի կարող անցնել։ Բոլոր դեպքերում, ավիացիային մոտ կանգնած փորձագետների և ընկերության աշխատակիցների գնահատմամբ` աշխատողների կրճատման խնդիրը չի լուծվի։


Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 2415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ