ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսել է աշխատել օրենսդրական նոր փաթեթի վրա, որի դրույթներով կառաջարկվի սահմանափակել անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկված տնտեսԱվարողների մուտքը գնումների ոլորտ: Այս մասին Հանքավանում անցկացված սեմինարի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հավելելով, որ նշված փաթեթը գլոբալ փոփոխություններ է ենթադրում:
Անդրադառնալով Հայաստանում պետգնումների խնդիրների բացահայտման և պատասխանատվության ենթարկման հարցերին ՏՄՊՊՀ նախագահը նաև հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում բուժհաստատությունների կողմից դեղերի ձեռքբերման և մանկապարտեզներում սննդամթերքի մատակարարման գծով պետգնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ և հակամրցակցային գործողություններ, որի համար պատժվել են անգամ ամենախոշոր ընկերություններ:
«Բացի օրենքը շրջանցելուց` հաճախ նաև օրենքները տարընթերցվում են: Շատ խախտումներ հենց օրենսդրական բացերի հետևանք են: ՏՄՊՊՀ-ն դիտարկումներ ունի, որ այս տարվա ընթացքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է, բուժհաստատությունների կողմից արդեն պետգնումների մրցույթներն ավելի լավ են կազմակերպվում»,- նշել է Ա. Շաբոյանը:
Հավելենք, որ ՏՄՊՊՀ-ն այս տարի պետգնումների ոլորտում ուսումնասիրություններ անցկացնnւմ է առաջին անգամ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ