Հունիսի 5-ին Սիրիան հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանների և արևմտյան մի շարք երկրների դիվանագետների վտարման մասին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «իրական պատերազմի շեմին, որն իրենց պարտադրում են արտաքին ուժերը»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։
Այսօր Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի քաղաքացիական հուզումների ժամանակ ցուցարարների սպանության համար։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի արտահերթ նիստ` նվիրված սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերին, որտեղ նախորդ շաբաթ ավելի քան 100 մարդ է սպանվել:
Սիրիայի իշխանությունները Հուլա քաղաքում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա: Ըստ իշխանությունների, ապստամբների նպատակը մեկն էր. հրահրել միջազգային հանրության միջամտությունը սիրիական հակամարտությանը:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ երեկ, մայիսի 30-ին Քեմփ-Դևիդում քննարկել են Եվրոպայում տնտեսական իրավիճակը և սիրիական ճգնաժամը:
Մինչ այդ նախագահ Ասադին սիրիական ընդդիմությունը 48-ժամյա վերջնաժամկետ էր տվել՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար: Չիրականացման դեպքում ընդդիմությունը սպառնում էր ,հետևանքներովե:
Ազատ սիրիական բանակի (FSA) ապստամբները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամ են տվել` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներկայացրած կրակի դադարեցման ծրագիրը կյանքի կոչելու համար: