-
06.06.2012|
07:06
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, առողջության վատթարացման պատճառով, հնարավոր է, որ բանտի հիվանդանոցից տեղափոխվի զինվորական հոսպիտալ: Նրա առողջությունը կտրուկ վատացել է շաբաթ օրը` իր դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո:
-
06.06.2012|
07:02
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 6-ին Բաքվում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
-
06.06.2012|
05:08
2012 թ. առաջին չորս ամիսներին Ավստրալիայի տնտեսությունը կանխատեսվածից մեծ աճ է գրանցել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ երեք ամիսներին կազմել է 1,3 տոկոս, մինչդեռ մասնագետները կանխատեսել էին 0,5 տոկոս: 2011 թ. առաջին չորս ամիսների համեմատ` Ավստրալիայի տնտեսությունն աճել է 4,3 տոկոսով:
-
06.06.2012|
04:54
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բենգազիում` մայթեզրին, ԱՄՆ-ի դեսպանության հարևանությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Լիբիայում ամերիկացի դիվանագետներին:
-
06.06.2012|
04:47
Մահապարտ-ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար բնակավայրում ավելի քան 21 մարդ է մահացել, մոտ 20-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ղեկավար, գեներալ Աբդուլ Ռազիկին (Abdul Raziq):
-
06.06.2012|
04:00
Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
06.06.2012|
03:39
Սիրիայում նոր վարչապետ է նշանակվել Ռիադ Հիջաբը: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
-
06.06.2012|
00:48
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը, ելույթ ունենալով Բաթումում, Վրաստանին կոչ է արել ամրապնդել ժողովրդավարությունը երկրում և անցկացնել արդար ու մրցակցային ընտրություններ:
-
05.06.2012|
11:18
2012-ի հունիսի 1-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին:
-
05.06.2012|
03:32
Հունիսի 5-ին Սիրիան հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանների և արևմտյան մի շարք երկրների դիվանագետների վտարման մասին: