-
25.06.2012|
13:35
«Եվրոյի գոտում տնտեսական աճին աջակցումը Ֆրանսիայի գերակա նպատակն է»,- հռոմյան հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
25.06.2012|
12:58
Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Մոհամմեդ Մուրսին, ով «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդն է, Եգիպտոսի ժողովրդին ազգային միասնության կոչ է արել:
-
24.06.2012|
22:53
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները։ Ըստ այդմ, ձայների մեծամասնությունը ստացել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին։ 60-ամյա Մուրսին ստացել է քվեների 51,7 տոկոսը։ Նրա մրցակից Ահմեդ Շաֆիկի օգտին քվեարկել է ընտրողների 48,3 տոկոսը։
-
24.06.2012|
16:32
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանին և ՈՒկրաինային համախմբում է մեկ ընդհանուր վտանգ։ Խոսքը Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի ծրագրերն են, միություն, որը կարելի է անվանել ձևափոխված ԽՍՀՄ։
-
24.06.2012|
12:05
Այսօր Եգիպտոսում կհայտարարվեն նախագահական ընտրությունների արդյունքները։ Նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այստեղ անցկացվել է մեկ շաբաթ առաջ։
-
24.06.2012|
10:35
Հունաստանի նորանշանակ վարչապետն ու ֆինանսների նախարարը հայտնվել են հիվանդանոցում: Վարչապետ Անտոնիս Սամարասի աչքն են վիրահատել, իսկ ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը հանկարծակի որովայնային սուր ցավեր, գլխապտույտ ու սրտխառնոց է զգացել:
-
24.06.2012|
10:19
«Հրադադարի գծում Ադրբեջանի ու Հայաստանի վերահսկողությունը թույլ է, իսկ միջազգային վերահսկողություն համարյա չկա: Մեծ մասշտաբի ռազմական գործողությունները կարող են սկսվել պատահաբար` ի պատասխան բացվող կրակի հետևանքով»:
-
23.06.2012|
14:09
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի գիշերային ակումբներից մեկի մոտ հերթական պայթյունն է տեղի ունեցել։ Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում։
-
23.06.2012|
12:39
Ինդոնեզիայի արևմուտքում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվում է Սումատրա կղզում։ Տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին այս պահին չկան։
-
23.06.2012|
12:33
Պարագվայի սենատը հայտարարել է իմպիչմենթ երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին։ Պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 39 սենատոր, 4-ը հանդես են եկել դեմ։ Ինքը՝ նախագահը, քվեարկությունն անվանել է խորհրդարանական հեղաշրջում, որը քողարկվել է գործընթացին օրինականություն հաղորդող իրավական դիմակի տակ։