-
14.12.2020|
23:51
Հայաստանի Հանրապետությունում կա՞ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Ամբողջ երկիրը խոսում է Սյունիքի‚ Գեղարքունիքի‚ Վայոց ձորի‚ Տավուշի մարզերում ադրբեջանա-թուրքական ուժերի սպառնալիքների մասին։
-
14.12.2020|
23:22
Երևան է վերադարձել 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և վերադարձված հայ զինծառայողների առաջին խումբը։
-
14.12.2020|
22:59
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման հաղորդագրությունները:
-
14.12.2020|
22:58
Ռուսական Լուրերի դաշնային գործակալությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել և փորձել է հասկանալ, թե ով էր մեղավոր անցած հանգստյան օրերի ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանում հրադադարի խախտման համար:
-
14.12.2020|
22:54
Ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի առաջին հանգրվան պետք է լիներ Ստեփանակերտը, Aysor.am-ին ասաց քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:
-
14.12.2020|
22:53
Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ընթացքում նախատեսում է նրան հրավիրել Հայաստանում՝ Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը՝ հայտնում է Wargonzo նախագիծը:
-
14.12.2020|
22:50
Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
14.12.2020|
22:48
Գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատած, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ադրբեջանցի դիվերսանտների՝ Գուլիևի և Ասկերովի Ադրբեջանին վերադարձելը համարում է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշման հետևանք։
-
14.12.2020|
22:34
Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին: Ադրբեջանական Caucasian bureau տելեգրամ-ալիքը հրապարակել է նրանց լուսանկարը Բաքվի օդանավակայանից:
-
14.12.2020|
22:31
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։