ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իմ հայրենիքը ինձանից տարան

Իմ հայրենիքը ինձանից տարան
17.02.2024 | 15:16

Ինչ-որ դառնաղի բառերի շարան,

ինչ-որ ծիսական երգ ու առասպել.

իմ հայրենիքը ինձանից տարան,

իմ հայրենիքը հեռացող լաստ է:

Ինձ օրորեցին հովիկները մեղմ,

դեմքս ծածկեցին գույներով շաղած,

և ալիքների հոսանքներում սեղմ,

տեսա աչքերիս երազը թաղած:

Տեսա՝ այն ինչ-որ շղարշ էր հագած.

մե՜րկ, ոտաբոբի՜կ Հիսուսի կերպով,

երբ քառակողմյա դռները փակած

թափառում էի իմ անհույս երկրով:

Երբ շեմի վրա տապան դրեցին,

իսկ դռան փեղկին՝ Հուդայի նկար,

ծիրանի թախտին անհոգ թեքվեցին

և վանկարկեցին՝ երկիրդ չկա՛:

Հիմա բախտավոր էն գաղթողներին

տապանագիրը հայտնի չէ բնավ,

իսկ անվերջ կռվում էն հաղթողների

ակնաջրերից ապագան ընկավ:

Ինչ-որ դառնաղի բառերի շարան,

ինչ-որ գունազարդ Հուդայի նկար...

Ինձ շեմից երկու ձիավոր տարան

և հանձնեցին ջրերին վարար:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ