Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Սրանք որևէ ճգնաժամային իրավիճակ կառավարելու ունակություն չունեն

Սրանք որևէ ճգնաժամային իրավիճակ կառավարելու ունակություն չունեն
29.09.2023 | 11:17

Մի պահ պատկերացրեք, որ անհատ քաղաքացիներն իրենց վրա չվերցնեին կառավարության գործառույթն ու չզբաղվեին բռնի տեղահանված արցախցիների կացարանի, սննդի և այլ հարցերով:

Պատկերացրի՞ք, թե ինչ մասշտաբի ֆիասկո կլիներ:

Հիմա հարց՝ ու՞մ է պետք այս կառավարությունը, եթե մարդիկ այդ կառավարության խնդիրները լուծում են իրենց միջոցներով և իրենց ուժերով` շարունակելով վճարել հարկեր սնուփ դոգի համերգի և քարոզարշավային անորակ ասֆալտների համար:

Հիմա հասկանու՞մ եք, որ սրանք որևէ ճգնաժամային իրավիճակ կառավարելու ունակություն չունեն` լինի պատերազմ, թե այլ բան:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ