ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լուրջ հարցադրմանը՝ ապուշ ու մանկամիտ պատասխաններ

Լուրջ հարցադրմանը՝ ապուշ ու մանկամիտ  պատասխաններ
10.07.2023 | 20:37

Անցած շաբաթ Վարդան Օսկանյանը բովանդակային ու լուրջ առաջարկ արեց: Նա, հիմնվելով միջազգային նախադեպային իրավունքի վրա, պնդում է, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացում ներառել Արցախի ինքնավարության հարցը (որն իրապես ընկալելի կլինի միջազգային հանրության համար, քանի որ ԼՂԻմ-ն ունեցել է այդպիսի ինքնավարություն), որը, Ադրբեջանի կողմից մերժվելու պարագայում, ավտոմատ հանգեցնելու է արտաքին ինքնավարության հարցի բարձրացմանը (Հայաստանին միանալու եղանակով):

Ընդ որում, Օսկանյանն իր առաջարկն ամրացրեց անձամբ այս նախագիծն իրականացնելու պատրաստակամությամբ:

Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունն այս առաջարկին: Նա Հովիկ Աղազարյանի շուրթերով ասաց, որ Օսկանյանի առաջարկը չի կարելի ընդունել, քանի որ նրա մազերը միշտ խառն են եղել (սրանից «լուրջ հակափաստարկ» չի եղել):

Կոչ եմ անում քաղաքագետ, իրավաբան և լրագրող ընկերներիս այս առաջարկի շուրջ շարունակել քննարկումները բոլոր հնարավոր հարթակներում ու թույլ չտալ, որպեսզի այս թեման կորի ինֆորմացիոն աղբի մեջ:

«Բա դուք ի՞նչ լուծում եք առաջարկում» կամ «ո՞րն է ձեր օրակարգը» նիկոլական հարցադրումներին ի պատասխան պետք է այս առաջարկով հարցադրում անողին կանգնեցնել փաստի առաջ:

Լրագրողները պետք է հանգիստ չտան իշխանականներին ու ստիպեն բովանդակային պատասխան տալ (առանց Օսկանյանի սանրվածքի ու նախկին լինելու մասին ապուշ ու մանկամիտ պատասխանների):

Իրավաբաններն ու քաղաքագետները պետք է հարստացնեն այս թեզը լրացուցիչ հիմնավորումներով:

Հ.Գ. Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նիկոլը, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց, որ «նշաձողն այնքան բարձր էր, որ էլ բարձրացնելու տեղ չկար, հիմա իջացրել ենք, որ բարձրացնելու տեղ լինի» (ներեցեք այս մարազմը վերարտադրելու համար):

Ըհը, դե հիմա բարձրացրա, զադերժկան ինչու՞ մնա:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3568

Մեկնաբանություններ