ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սերգեյ Լավրով. Հայկական կողմն անմիջապես և ամբողջությամբ չի տրամադրել անհետ կորածների ցուցակները

Սերգեյ Լավրով. Հայկական կողմն անմիջապես և ամբողջությամբ չի տրամադրել անհետ կորածների ցուցակները
18.01.2021 | 21:18

Լեռնային Ղարաբաղում պատերազամից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է նրանց, որոնց անունները եղել են ադրբեջանական ցուցակներում։ Ըստ նրա, սկզբում անհրաժեշտ էր, որ և Հայաստանը, և Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց և գերություն մեջ գտնվողների ցուցակները և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ: «Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը ոչ անմիջապես, սակայն վերադարձվել են՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում»,- բացատրեց ՌԴ նախարարը: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից: «Բայց հիմա գլխավոր հարցն առաջացել է Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինվորների մեծ խմբին այնտեղ էին ուղարկել։ Եվ նրանք՝ 62 հոգի, գերի են ընկել արդեն մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի սկզբին»,- նշել է Լավրովը։


Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, հայտարարել է, որ «քանի որ այդ մարդիկ այդ շրջան են ժամանել կրակի դադարեցման և բոլոր մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում»։ «Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։


Նա նշել է, որ եթե ԼՂ-ում չլինեին ռուս խաղաղապահներ, ռազմագերիների փոխանակման հարցն ավելի դժվար կլիներ լուծել:

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ