Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները։ «Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք», - Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։