38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սուրեն Օհանջանյան. Հիմա ադրբեջանցիներն արդեն մեր տարածքում են

Սուրեն Օհանջանյան. Հիմա ադրբեջանցիներն արդեն մեր տարածքում են
23.12.2020 | 22:13

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան գյուղի հատվածում վիճելի տարածքի շուրջ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։ Երեկ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական ուժերը մուտք են գործել Որոտան գյուղի տարածք ու տներից մեկի տանտերերին հորդորում են լքել այն՝ ասելով, որ ըստ քարտեզի՝ տարածքն իրենցն է։

«Գյուղ չեն մտել ադրբեջանցիները, մտել են գյուղի մատույցը, 2 հարկանի շենք կա, Սեյրան Օհանջանյանին պատկանող տարածք են մտել։ Այսինքն՝ մտել են մեր վարչական տարածք, ասել են՝ տարածքը մերն է։ Մեկ ժամ ժամանակ են տվել, մենք էլ բանակցել ենք։ Ռուսը հսկում է, ադրբեջանցին էլ է դուրս եկել, մենք էլ։ Հիմա բանակցություններ են գնում, որ կամ պիտի մեզ մնա, կամ իրենց։ Թուրքն ասում է՝ մեր տարածքն է, Հայաստանն ասում է՝ մերն է»,- իրավիճակը ներկայացրեց Սուրեն Օհանջանյանը։ Գյուղապետը նշեց, որ վիճահարույց տարածքում շենքը ներկայում հսկում են ռուս խաղաղապահները։ Օհանջանյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե գյուղ են մտել։ Ոորտանի սահմանը ադրբեջանական կողմի հետ 1-10 մետր է դարձել՝ նախկին 25 կմ փոխարեն։


«Սահմանին կանգնում ես, կողքիդ թուրքն է։ Լուծումը փորձում են տալ, գաղտնի է, վերադասը պիտի մտածի, ինչ անի։ Բայց մեր անվտանգության խնդիրները լուծողն առաջին հերթին մենք ենք, մեր գյուղացիները։ Հույսդ ոչ մեկի վրա չդնես։ Մեր գյուղացիները, չնայած իրավիճակին, արտակարգ տրամադրություն ունեն։ Մնում են, գյուղում են, մի փոքր երեխա էլ գյուղից դուրս չի եկել։ Խուճապ չկա»,- ասաց նա։
Որոտանի սահմանը հայկական կողմից հսկելու են սահմանապահները։ Ռուս խաղաղապահները, ըստ գյուղապետի, 21 կիլոմենտրանոց սահմանի 4 կմ-ոց հատված են հսկելու։ Դրանք այն հատվածներն են, որոնք տեղ-տեղ ադրբեջանական վերահսկողության տարածքով են անցնելու։ Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ անվտանգության լիարժեք երաշխիքներ չկան։ Այդ երաշխիքներն անգամ խաղաղ ժամանակ հնարավոր չէ ունենալ, իսկ այսօր առավել ևս։


Ըստ համայնքի ղեկավարի՝ լիարժեք անվտանգություն ունենալու համար չեզոք գոտի պետք է լիներ սահմանին՝ գոնե 2-3 կմ հատվածով։ «Մեր վերադասը պիտի այդ մասին մտածի։ Հիմա ադրբեջանցիներն արդեն մեր տարածքում են»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 4181

Մեկնաբանություններ