ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին

Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին
23.12.2020 | 21:46

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, 30 տարի չէին կարողանում լուծել այս խնդիրը։


«Ի վերջո, մեր ադրբեջանցի եղբայրներն իրենք որոշում կայացրին և ազատագրեցին իրենց հողերը», - խորհրդարանում հայտարարել է Էրդողանը։ Անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է՝ «որևէ պետությունից, այդ թվում՝ հարևան երկրից մենք տարածքային պահանջ չունենք»։ «Մենք ընդամենը հակադարձում ենք այն մարտահրավերներին, որոնց բախվում են մեր երկրի ինքնիշխանությունն ու իրավունքները։ Մենք փորձում ենք պաշտպանել Կիպրոսում և Ադրբեջանում բնակվող թյուրքերի իրավունքները», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ