ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Բայդենն, ի տարբերություն Օբամայի և Թրամփի, պետք է այլ քաղաքականություն որդեգրի Թուրքիայի հարցում

Բայդենն, ի տարբերություն Օբամայի և Թրամփի, պետք է այլ քաղաքականություն որդեգրի Թուրքիայի հարցում
21.12.2020 | 14:23

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի, Թուրքիայի հարցում պետք է այլ քաղաքականություն որդեգրի՝ գրում է New York Post թերթը։

2014-ին The New York Times-ին հարցազրույցում Բայդենն Էրդողանին «բռնապետ» էր անվանել և հայտարարել, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմադր ուժերին, որոնք ցանկանում են Էրդողանին հեռացնել իշխանությունից։ «Նա պետք է վճարի իր արարքների գինը»,- ասել էր Բայդենը։ Օբամայի և առավել ևս Թրամփի օրոք Էրդողանը մեծ գին չի վճարել։ Նա երկար ժամանակ մահմեդական աշխարհում նախագահ Բարաք Օբամայի սիրելի առաջնորդն էր, Թրամփը պարծենում էր, որ Էրդողանի հետ «շատ լավ ընկերներ են»։ Էրդողանն իր նախագահության տարիներին բանտ է նստեցրել տասնյակ հազարավոր քաղաքական քննադատների և լրագրողների։ «Նա նաև անշեղորեն աշխատում է վերջ դնել հանրապետության պաշտոնական աշխարհիկությանը, վարում է արմատական մահմեդականների «բարեպաշտ սերնդի» ստեղծմանն ուղղված քաղաքականություն, որոնք «կաշխատեն նոր քաղաքակրթության կառուցման համար», ինչն ընդգծում է օսմանյան պատմությունը, այլ ոչ թե արևմտյան իդեալները»,- գրում է թերթը՝ նշելով, որ Էրդողանի կառավարությունը պատերազմ է վարում թուրքական քրդերի դեմ և նույնիսկ այդ հակամարտությունը տեղափոխել է հարևան Սիրիա, որտեղ քաղաքացիական պատերազմին նրա միջամտությունն ավելի շատ կապված էր այդ երկրի քրդերի սանձահարման և նրա իսլամիստական դաշնակիցների աջակցության, քան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին հակազդելու հետ։

Բայդենը հնարավորություն ունի վերաբեռնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Թուրք լրագրող Ասլի Այդինտասբը գրել է, որ Թուրքիան այդքան հեռու չէր շեղվի Արևմուտքից և մարդու իրավունքների ոլորտում նրա դիրքն այնքան սարսափելի չէր լինի, եթե Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր Էրդողանի նկատմամբ։

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ