ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ռուսները և թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը

Ռուսները և թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը
20.12.2020 | 20:40

Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ հայտարարված հրադադարը պահպանումը՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն:

«Ռուսաստանի և Թուրքիայի կնքած համաձայնագրով քայլեր են արվում հրադադարի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու համար, այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ», - ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ