ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոհանի. Չեմ կասկածում՝ Բայդենը կվերադառնա միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը

Ռոհանի. Չեմ կասկածում՝ Բայդենը կվերադառնա միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը
17.12.2020 | 16:17

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը իշխանության գալով կվերադառնա միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը, կարծում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Չեմ կասկածում, որ Իրանի եռամյա դիմադրությունը կստիպի ԱՄՆ-ի հաջորդ կառավարությանը խոնարհվել իրանցի ժողովրդի առջև, վերադառնալ պարտավորությունների կատարմանը և չեղարկել պատժամիջոցները», - ասել է Ռոուհանին։ Նախօրեին Ռոհանին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ էր անվանել՝ նշելով, որ Իրանն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ։

«Հուսանք՝ Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքները պահպանելու, այլ ոչ թե խախտելու համար տրված ձայն է։ Այդ ձայնը պարտավորությունների ստանձման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու ձայնն է»,- ընդգծել էր նա։ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ