Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր դեր է ունեցել։ «Չեմ կարող չնշել հարգարժան Պուտինի դերի մասին։ Նրա դիրքորոշումը մեծապես նպաստեց խնդրի դրական կողմնորոշմանը», Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։