Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։ Դրանք ո՛չ քաղց ունեն և ոչ էլ հոգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։ Դրանք հավիտյան չեն հակառակվի Տիրոջ խոսքերին։ Այնուհետև Տերը նայեց երկրին և այն լցրեց նրա բարիքներով։ Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, և բոլորը դարձյալ վերադառնալու են երկիր։
Սիրաքի իմաստությունը 16. 27-31