ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռումինիայում ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Ռումինիայում ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
07.12.2020 | 13:05

Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, էքզիթփոլի արդյունքներով, նվազագույն առավելությամբ հաղթում է կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում: Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ընտրողների ձայների 30,5%-ը, իշխող Ազգային-ազատական կուսակցությունը՝ 29,8%:

Երրորդ տեղում (15,9%) աջակենտրոն USR-PLUS Ալյանսն է: Ազգային-ազատականների առաջնորդ, գործող վարչապետ Լյուդվիգ Օրբան համարում է, որ հաղթանակ է տարել իր կուսակցությունը: Նա իր հայտարարությունը հիմնավորում է նրանով, որ էքզիթփոլը հաշվի չի առնում այն ձայները, որոնք տրվել են 19:30-ից հետո, Ռումինիայի՝ արտերկում գտնվող 260 հազար քաղաքացիների քվեները: Այդ պատճառով հաղթողին պարզելու համար անհրաժեշտ է սպասել պաշտոնական տվյալներին: Ըստ էքզիթփոլի արդյունքների՝ կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվի խորհրդարանական մեծամասնություն կազմել, և ստիպված կլինեն ձևավորել կոալիցիոն կառավարություն:


Ընտրողները քվեարկել են խորհրդարանի 136 սենատորների և 329 պատգամավորների համար՝ ընտրելով 7136 թեկնածուի:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ