Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
03.12.2020 | 14:06

«Հրապարակը» գրում է․

«Այսօր 17 կուսակցությունների ֆորմատը պատրաստվում է հայտարարել վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։ Թեեւ բոլորը գիտեն, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։ Նա այն կոմպրոմիսային թեկնածուն է, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են քաղաքական ուժերը։ Նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։ Նա յուրօրինակ արբիտրի դեր պետք է խաղա եւ հավասար հնարավորություններ պետք է ապահովի բոլորի համար։ Նրա առաջադրումը նաեւ «պատմական արդարության» վերականգնման ակտ է, քանի որ շատերը համարում են, որ 1996 թվականին նա ընտրվել էր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, հատկապես Վազգեն-Վանո տանդեմը, թույլ չտվեց նրան գալ իշխանության։ Մանուկյանի նշանակմանը դեմ չեն նաեւ Ռուսաստանում։ Մնում է մի «չնչին» դետալ՝ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»։

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ