ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
«Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք: Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները, միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»»,-ասել է ՌԴ նախագահը: