«Տոտենհեմ»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումից հետո մանչեստրյան ակումբի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք «Տոտենհեմը» կարող է հավակնել տիտղոսի, մասնավորապես պատասխանել է, որ թիմի ֆուտբոլիստները բավականաչափ լավը չեն նման հավակնություններն իրականություն դարձնելու համար, որքան էլ թիմի գլխին Ժոզե Մոուրինիո կա, կազմում՝ Քեյն. «Տոտենհեմը» պիտի անցկացնի շա՛տ լավ մրցաշրջան, սակայն շատ լավ մրցաշրջանն ու ու տիտղոսի համար պայքարը տարբեր բաներ են։ «Մանչեստր Սիթին» ուժեղ է «Տոտենհեմից»։ Ժոզեն ասել է, որ հանդերձարանում ֆուտբոլիստները հիասթափված էին («Չելսիի» հետ զրոյական ոչ-ոքիից հետո)։ Կարծում եմ՝ նրանք հարկ է, որ ուրախանային։ «Չելսիի» հետ խաղի վերջնամասում նրանք վերջին ուժերի գործադրմամբ էին դիմանում»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ