«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծառայության օպերատիվ աշխատողներին հաջողվել է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի անդամներից մեկին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Ծառայության հաղորդագրության մեջ մնացած կասկածյալների մասին տեղեկություններ չեն նշվում: «Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանք զբաղվել են ահաբեկիչների կարիքների համար գումարների և նոր անդամների հավաքագրմամբ: Այս տարի ՌԴ-ում կանխվել է ահաբեկչության 4 դեպք: