Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Մահացել է Արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Մահացել է Արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
24.11.2020 | 22:12

Մահացել է ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ «Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։

Դիտվել է՝ 3764

Մեկնաբանություններ