Ճապոնիայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Իրաքի և Սիրիայի տարածքներում հաստատված ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին՝ հայտնել է պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան:
«Խաղաղությունն ու կայունությունը պետք է հաստատել ոչ թե ուժով, այլ՝ օրենքի գերակայության և միջազգային համագործակցության միջոցով»,- ասել է նախարարը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպիսի որոշում է կայացրել նաև Հարավ-չինական ծովի համար. նույնիսկ այդ տարածաշրջանում իրավիճակի լարման դեպքում, Ճապոնիան չի պատրաստվում ռազմական նավեր ուղարկել: