Բելառուսը Սերբիային հակաօդային պաշտպանության «Բուկ» համակարգեր և «Միգ 29» մակնիշի ռազմական ինքնաթիռներ է նվիրում՝ Մինսկ այցից հետո հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչը: Նրա խոսքով «Բուկ» հակաօդային համալիրների երկու դիվիզիոնները և ութ ռազմական ինքնաթիռները Բելգրադին կփոխանցվեն պայմանով, որ արդիականացման համար վճարի սերբական կողմը:
Բելառուսական ռազմական տեխնիկան Սերբիա կմատակարարվի արդեն 2018-ին: Ռուսաստանն էլ էր հայտարարել Սերբիան անհատույց վեց «Միգ-29», 30 «T-72» տանկ և մի քանի տասնյակ հետևակի ռազմական մեքենա տրամադրելու մասին: