Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Պարգևատրում ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ նախագահի նստավայրում

Պարգևատրում ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ նախագահի նստավայրում
29.01.2017 | 14:22

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ավանդի համար երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: «Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը: Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը: Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացեք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ:


Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը պարգևատրման արարողության մասնակիցների ներկայությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Բանակի օրվա առթիվ:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ