Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՊՆ-ում են Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները

ՊՆ-ում են Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները
28.01.2017 | 01:21

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: Նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016 -ին ՀՀ ՊՆ գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:

2016-ին, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են Հայաստանի միջազգային ռազմաքաղաքական դիրքերի և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ներգրավմանը միջազգային կայունության և անվտանգության գործողություններին:
Վերահաստատվել է, որ նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունները:


Լևոն Այվազյանը նշել է, որ 2016-ը հատկապես առանձնացավ 1994-ին հաստատված եռակողմ զինադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով: Նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ