Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վիգեն Սարգսյան. Մասնակցելու եմ քարոզարշավին

Վիգեն Սարգսյան. Մասնակցելու եմ քարոզարշավին
27.01.2017 | 18:31

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավին։ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ և մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»՝ ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք շատ ինտենսիվ քննարկումների փուլում ենք, և վստահեցնում եմ, որ անելու եմ այնպես, որպեսզի օրենքի տառն ու ոգին չխախտվի քարոզարշավին իմ մասնակցության արդյունքում: Այսինքն, եթե դա լինի շատ ինտենսիվ մասնակցություն, ապա կգտնեմ ձևը ազատելու այդ գործառույթը իմ աշխատանքային ժամերից կամ պարտականություններից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակը ղեկավարելու մասին խոսակցություններին, նա ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով: Կուսակցությունը կհրապարակի ցուցակը, և այդտեղ որևէ մեծ ինտրիգ, կարծում եմ, չկա այս պահին»:


Պատասխանելով վարչապետ նշանակվելու հնարավորության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծեց. «Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը։ Չեմ համարում, որ որևէ աշխատանք պետք է համադրել այլ աշխատանքի հետ, բայց ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, քանի որ այստեղ տեսնում եմ շատ անելիքներ, և հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները: Կարծում եմ, որ մեր երկրի համար այս գործառույթը այն կարևորության է, որ անհամադրելի է որևէ բանի հետ»:
Վիգեն Սարգսյանի խոսքով, այսօր պաշտպանության ոլորտում պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք և չի կարելի այս աշխատանքից տեղափոխվելու պլաններ կառուցել. «դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ»:
«Ընտրությունների արդյունքները ցույց կտան, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպես պլանավորում ենք, ես հույս ունեմ, որ ՀՀ նախագահը թույլ կտա ինձ կատարելու իմ գործառույթները»,- ընդգծեց նա:


Պաշտպանության նախարարի խոսքով` լրատվամիջոցները առհասարակ առաջ են վազում ու վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումները անտեղի են։ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ աշխատում է լուրջ թիմ ու կառավարությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, շատ հաջող աշխատանք է իրականացնում։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ