Սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Եթե համեմատելու լինենք մինչև ապրիլյան գործողությունները կամ 2015-ի հետ` անընդհատ լարվածության որոշակի նվազում է տեղի ունենում և դա լինում է, ոչ թե Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ, այլ առաջին գծում մեր զինծառայողների կամքի թելադրանքով»,- ասաց Մովսես Հակոբյանը։ «Հակառակորդը որևէ ուղղությամբ դժվարանում է այսօր հաջողություններ ունենալ»,- ընդգծեց նա։