Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նոր տեխնիկան կարող է չազդել հակամարտության ելքի վրա

Նոր տեխնիկան կարող է չազդել հակամարտության ելքի վրա
26.01.2017 | 16:09

Naked Science պարբերականը վերլուծել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմաօդային ներուժի մասին տվյալները ու եկել եզրակացության, որ ժամանակակից պատերազմում հաղթանակի համար ոչ միայն նոր զենք է պետք, այլև կիրառելու մշակույթ։ «Հայաստան vs Ադրբեջան՝ ռազմաօդային ներուժի մասին» վերնագրով հոդվածում ներկայացված են տվյալներ կողմերից յուրաքանչյուրի տրամադրության տակ գտնվող սպառազինությունների մասին։ Պարբերականը փաստում է, որ մեծ մասամբ կողմերի զենքը հին է, թվաքանակով գերազանցում է Ադրբեջանը։ «Զինված ուժերի տեխնիկական ապահովության հարցում նման մեծ տարբերությունը պայմանավորված է տնտեսությամբ։ Ադրբեջանն ունի նավթ, որը կազմում է հանրապետության ընդհանուր արտահանման մոտ 88,2 տոկոսը։ Հայաստանի վիճակն ավելի բարդ է։ 2013-ին ադրբեջանցիները սպառազինման վրա ծախսել են 3,7 մլրդ դոլար։ Հայաստանի ամբողջ պետբյուջեի ծախսերի մասը 2013-ին կազմել է 2,6 մլրդ դոլար»,- գրում է պարբերականը։


«Արդյո՞ք դա նշանակում է Ադրբեջանի լիակատար գերազանցություն։ Չարժե շտապել եզրակացությունների հարցում, գերազանցությունը օդում կարող է և ոչինչ չտալ։ Բացի դրանից հայերը ունեն ՀՕՊ համակարգեր։ Երկիրն ունի С-300В ( որոշ տվյալներով՝ С-300ПС) հինգ գումարտակ, կան փոքր հեռահարության բազմաթիվ զենիթհրթիռային համալիրներ՝ «Ս 125»-ի ու «Օսա»-ի նման։ Բայց ադրբեջանցիների համար գուցե նույնիսկ ավելի մեծ խնդիր դառնան շարժական զենիթային հրթիռային համալիրները՝ Հայաստանը բազմաթիվ «Իգլա» ու «Ստրելա 2» համալիրներ ունի։


Ադրբեջանի ՌՕՈՒ-երը ամենապրոֆեսիոնալը չեն։ Իսկ առանց փորձի հզոր ՀՕՊ իրականացնելը շատ բարդ կլինի, նույնիսկ երկնքում լիակատար գերազանցություն ունենալու պարագայում։ Այս կապակցությամբ կարելի է հիշել հայերի վերջերս խոցած «Մի 24»-ը, որի կորուստը Ադրբեջանը դժկամությամբ ընդունեց։ Այդ ուղղաթիռը խոցվել էր սովորական ձեռքի հակատանկային ականանետից, ինչը վկայում է կամ ուղղաթիռի անձնակազմի վատ պատրաստվածությունը կամ էլ կրակը բացողի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Հնարավոր է նաև պատահական հաջողության տարբերակը, բայց նվազ հավանական է։ Եթե հիշենք 90-ականները, կտեսնենք, որ Ադրբեջանը զգալի կորուստներ է կրել ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ 1993-ին հայտնել էին մեկ «ՄիԳ 21»-ի, մեկ «ՄիԳ 23»-ի, երկու «Սու 25»-ի, երկու «ՄԻԳ 25 ՌԲ»-ի, մեկ «ՄիԳ 25Պ»-ի ու երեք «Լ 29»-ի կորուստի մասին։ Ընդամենը տասը մարտական մեքենա։ Հայաստանի ավիացիան իրեն ավելի լավ է դրսևորել՝ 1993-ին մարտական կորուստներ չեն գրանցվել։


90-ականների ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանի համար առհասարակ չափազանց բարդ էր։ Եթե Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեցան մոտ 6 հազար մարդկային կորուստ, Ադրբեջանի կորուստը կազմում էր առնվազն 11 հազար զինծառայող։ Այնպես որ կողմերից մեկի նոր տեխնիկայի առկայությունը կարող է ոչ մի կերպ չանդրադառնալ հակամարտության ելքի վրա։ Այստեղ կարելի է հիշել նաև վերջին զինված հակամարտությունը Եմենում, որտեղ ժամանակակից արևմտյան զենք ունեցող Սաուդյան Արաբիան լուրջ կորուստներ է կրել շիա խռովարարների հետ մարտերում, որոնք շատ ավելի վատ էին զինված։ Ժամանակակից պատերազմում հաղթելու համար ոչ թե միայն նոր զենք է պետք, այլև այն կիրառելու մշակույթ։ Այլ կերպ ասած՝ համակարգված մոտեցում, որով ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ»,- ամփոփում է պարբերականը։

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ