Սիրիայի կառավարությունն ընդունել է Հալեպի փուլային վերականգնման պլան՝ հայտնում է SANA գործակալությունը։ Պլանի իրագործումը թույլ կտա վերականգնել վառելիքի, էլեկտրականության և ջրի մատակարարումները քաղաք, գնահատել, թե ավերված շենքերից որոնք են ենթակա վերականգնման։
Բացի այդ՝ նախատեսում է քաղաքի արևելյան հատվածում 50 դպրոցի վերանորոգում, իսկ մինչ հաջորդ ուսումնական տարի կվերականգնվեն մոտ 100 ուսումնական հաստատություններ։ Ծրագրում ներառված է նաև 5 բժշկական կենտրոնի, 2 հիվանդանոցի վերականգնում։ Կվերականգնվի նաև Հալեպի միջազգային օդանավակայանը և 18 կմ երկաթգիծ։ Այդ ամենը կօգնի Հալեպի բնակիչներին աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքի։