Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:
Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Հայաստանի պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին: