«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ սիրիական զորքերը Պալմիրան վերստին կազատագրեն ահաբեկիչներից։ Ասադը հիշեցրել է, որ սիրիական բանակը նախկինում ունեցել է նման մի փորձ. «Սա պատերազմ է, մի տեղում հաղթում ես, իսկ մյուսում՝ պարտվում։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ ներկայումս գլխավոր ուշադրությունը բևեռված է Հալեպի վրա»։
Ասադն ընդգծել է, որ իրենք ծրագրում են Հալեպի ամբողջական ազատագրումից հետո Ռուսաստանի ու Իրանի օգնությամբ ազատագրել նաև սիրիական մյուս քաղաքները՝ չմանրամասնելով, թե հաջորդը որ քաղաքն է լինելու։ Ասադի խոսքերով՝ դա կախված կլինի նրանից, թե որտեղ կլինի ահաբեկիչների ամենամեծ կուտակումը, որոնք լոգիստիկ աջակցություն են ստանում այլ երկրներից։