Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի հարավարևելյան զորամասերից մեկը: Նախագահը պաշտպանության նախարարի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել զինծառայողների հետ:
Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների: ՀՀ նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: