Hürriyet-ի փոխանցմամբ՝ Հունաստանը կայացրել է 3 թուրք զինվորականների գործով դատավճիռը, որոնք երկիր էին փախել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Դատարանը որոշել է չարտահանձնել այդ զինվորականներին։
Մյուս 5 անձանց հանդեպ որոշումը կընդունվի ավելի ուշ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըն Հունաստանին մեղադրել է այդ հարցում Թուրքիային ընդառաջ չգնալու համար։ Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայողներ «Սիկորսկի» ուղղաթիռով փախել էին Հունաստան։