Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Արմավիրում կբացվի ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարը

Արմավիրում կբացվի ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարը
22.11.2016 | 11:52

Այսօր՝ ժամը 14։00-ին, Արմավիրում տեղի կունենա ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարի բացումը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից էր: Բանակ էր զորակոչվել 2014 թվականին։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ