«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Վիգեն Սարգսյան. Քաղաքացին պետք է գիտակցի, որ զորակոչվելով ծառայության, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները

Վիգեն Սարգսյան. Քաղաքացին պետք է գիտակցի, որ զորակոչվելով ծառայության, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները
22.11.2016 | 12:25

«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ծրագրի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այն ունի հստակ տեսլական՝ զինված ուժերի կարիքների խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքներ՝ խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ծրագրի կարևորությունն ավելի է ընդգծվում, որ շահառու են ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է կատարվում:


«Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր և լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք պաշտպանությունը»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարը շեշտեց՝ հատկապես զինված ուժերում դա չափազանց կարևոր է, որովհետև գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների հետ կապված հարցերը կարող են ստանալ շատ ավելի սուր բնույթ: «Մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ փոխգործակցության ճանապարհով ձևավորել մի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ, զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայության զինված ուժերում, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները, ինչպես դրանք ամրագրված են միջազգային և ազգային կարևորագույն փաստաթղթերում»,- ընդգծեց նախարարը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ