Զորավարժություններով Բաքուն տորպեդահարում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ նոյեմբերի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ զորավարժություններին արդեն արձագանքել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ այդ համաձայնությունների՝ ադրբեջանական կողմը պետք է 40 օր առաջ տեղեկացնի նման զորավարժությունների մասին, ինչը չի արել: «Դա նշանակում է, որ Բաքուն շարունակում է խափանել ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու գործը»,- ընդգծել է Քոչարյանը: