Ադրբեջանի զինուժը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժությունների, որ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն` կանցկացվեն նոյեմբերի 12-18-ին դաշտային պայմաններում՝ զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելու նպատակով:
Վարժանքներին կմասնակցեն մինչև 60 հազար զինվորական, 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: